Բաժին. Տնտեսական

Գործադիրը որոշեց պետական գույքի հաշվառման համակարգը փաստաթղթայինից դարձնել էլեկտրոնային

ՀՀ կառավարության որոշմամբ պետական գույքի հաշվառումը փաստաթղթային ձևից կդարձվի էլեկտրոնային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության ապրիլի 25-ի նիստում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախատեսվում է կարգավորել պետական գույքի հաշվառումը էլեկտրոնային ինտեգրացված համակարգի եղանակով իրականացնելու ընթացակարգը, ներկայումս այն փաստաթղթային է: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը, այդ թվում սահմանելով հաշվառման ենթակա գույքի ներկայացվող բնութագրիչները և տեղեկատվության կազմը: Արդիական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կկատարելագործվեն պետական սեփականություն համարվող գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման համակարգը, կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, ինչպես նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը»,- ասաց Խաչատրյանը:

Share