Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

2019թ. հունվար – մարտ ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է։

Այսպես, հունվար – մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2.0%-ով, շինարարությունն աճել է 10.8%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 10.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 17․3%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը նվազել է 0.2%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 423,792 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 651,713 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 421,577.1 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 47,728.2 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 74,820.9 մլն դրամ:

Share