Բաժին. Տնտեսական

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ներդրումային ծրագրերի առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Share