Բաժին. Տնտեսական

ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը լավագույն հնգյակում է

«Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը – 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ և պարգևատրվել որպես մրցույթի ֆինալիստ:

Մրցույթի ֆինալիստներն են.

ՀՀ կենտրոնական բանկ – թղթադրամների նոր շարքը,
Ավստրալիայի պահուստային բանկ – նոր շարքի $50 թղթադրամը,
Կանադայի բանկ – նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը,
Մեքսիկայի բանկ – նոր շարքի 500 պեսո թղթադրամը,
Նորվեգիայի բանկ – թղթադրամների նոր շարքը։

Սկսած 2007 թվականից, «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն անց է կացվում IACA–ի կողմից յուրաքանչյուր տարի:
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները:

 

Share