Բաժին. Տնտեսական

Ժողովուրդ. Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը 5000-ից կդառնա 3000 դրամ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրապարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում եւ որն, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո:

Նկարում պարզ երեւում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած եւ ընդհանրապես չի երեւում կադրում: Արարողակարգի եւ միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ:

Առավել եւս «չստացված» լուսանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս: Փորձագետների կարծիքով, եվրոպական կողմը նման կերպ արձագանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմնական միջոցառումների քաղաքական մասին:

Սակայն, անկախ դրդապատճառներից, շատ ավելի կարեւոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պատասխանատուների մասին է: Ի վերջո, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին»:

Share