Բաժին. Տնտեսական

Փաստ. Գագիկ Բեգլարյանը՝ ուշագրավ բացահայտումների «կիզակետում»

««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում:

Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչեւ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին», – գրում է «Փաստ» օրաթերթը:

Share