Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 4․3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,665.3 տոննա միս, որը 2018թ. համանման ցուցանիշը զիջում է 4․3%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունը աճել է 35.6%-ով և կազմել 2,703.5 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը ավելացել է 2․1 անգամ և կազմել 368 տոննա։

Share