Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 16․5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 68.8 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ.-ի համանման 82.4 հազար տոննա ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 16․5%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն ընկել է 7․9%-ով և կազմել 2,564 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն բարելավել է դիրքերը 8.8%-ով և կազմել 3,042 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն նվազել է 0․4%-ով և կազմել 1 702 տոննա, պողպատյա խողովակեների արտադրությունը նվազել է 23․5%-ով՝ կազմելով 1,939 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 15․1%-ով և կազմել 7,606 տոննա։

Share