Բաժին. Տնտեսական

Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնապես հայտարարեց «Արսենալ»-ը: «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,-ասված է հայտարարության մեջ:

Մխիթարյանը կշարունակի թիմի հետ նախապատրաստվել մինչև մեկնումը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի՝ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:

Share