Տնտեսական | 09:17 22/05/19

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ - 21/05/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 62.66 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72.23 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 1273.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.14%-ով և կազմել 14.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 812.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 1819.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 6011.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 1810.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 11900.00 դոլար, անագի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 19350.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.98%-ով և կազմել 2555.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 26566.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 25877.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 2864.36 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 7785.72 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 12143.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 5385.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7328.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.82%-ով և կազմել 1279.12 կետ: