Բաժին. Տնտեսական

2019թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում պլանշետների արտադրությունը նվազել է 35․7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 144 պլանշետ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 35․7%-ով։

Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը աճել է 52.6%-ով և կազմել 145։ Ինչ վերաբերում է սմարթֆոնների արտադրությանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share