Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 58%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 7․9 տոննա գորգեր և գորգեղեն։ 2018թ.-ի համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 58%-ով։

Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը ավելացել  է 2․2 անգամ և կազմել 3,693.8  հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 67․3%-ով և կազմել 1,107.6 հազար հատ, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն նվազել է 44․4%-ով և կազմել 0.5 տոննա։

Share