Բաժին. Տնտեսական

Կառավարությունն անհատույց տարածք հատկացրեց «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնին»

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քմ մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«Տարածքը հանձնվում է թեթև արդյունաբերության զարգացման նպատակով ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի հետ համատեղ թեթև արդյունաբերության ոլորտի ուսուցման կենտրոնի ձևավորման, մասնագետների պատրաստման ու ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով» – ասաց նախարարը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման ու մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն, ինչը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով։

Share