Բաժին. Տնտեսական

Ժողովուրդ. Հայաստանից զենքի արտահանման ծավալներն ավելացել են

«Հայաստանից զենքի արտահանման ծավալները ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտնե­րի կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախորդ տարի Հայաս­տանից արտահանվել է մարտական տիպի զենք, ոչ հրացան, ատրճանակ, և 9307 դիրքի զենք՝ 240 հատ՝ 2017 թվականի 65 հատ ատրճանակի դի­մաց, իսկ մաքսային արժեքը կազմել է 122 հազար դոլար:

Բացի այս, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ-ից արտահանվել է նաև 895 կգ ռումբ, հր­թիռ, փամփուշտ (2017 թվականի 57 կգ-ի դիմաց) 172 հազար մաքսային արժեքով: Պարզվում է՝ Հայաստանից զենք, ռումբ արտահանվում է դեպի Չի­նաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա», – գրում է ժողովուրդ օրաթերթը:

Share