Բաժին. Տնտեսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 05/06/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել 479.79 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.37 դրամով և կազմել 541.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.87 դրամով և կազմել 609.96 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 100.56 դրամով և կազմել 20427.36 դրամ: Արծաթի գինն աճել է 0.12 դրամով և կազմել 227.06 դրամ: Պլատինի գինն աճել է 240.89 դրամով և կազմել 12587.29 դրամ:

Share