Բաժին. Տնտեսական

Արմեն Սարգսյանը 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենի հետ քննարկել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լոնդոնում գործող 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրեն Ալի Բորհանիի հետ, ով Հայաստան էր ժամանել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Ալի Բորհանին նշել է, որ չափազանց տպավորված է մեր երկրի հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարներին: Ալի Բորհանին ընդգծել է, որ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ գնահատել ու ճիշտ ուղղությամբ զարգացնել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջին անգամ Հայաստանում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենն ասել է, որ տպավորված է գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակով և հույս ունի Հայաստանում կրկին մասնակցել ֆրանսիական համաժողովի աշխատանքներին:

Share