Տնտեսական | 16:19 13/06/19

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է աշխատանքային այցով` մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: