Բաժին. Տնտեսական

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով աճի ցուցանիշները:

Ըստ այդմ՝ այս տարվա առաջին եռամսկայում ԵԱՏՄ երկրների թվում ամենանվազ տնտեսական աճը գրանցվել է Ռուսաստանում՝ կազմելով 0.5 տոկոս:
Բելառուսում նույն ժամանակահատվածում 1.1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Ղազախստանում աճը կազմել է 3.8 տոկոս, իսկ Ղրղզստանում՝ 5.3 տոկոս:

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 7.1 տոկոս:

Share