Բաժին. Տնտեսական

ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հիմնադրամի որդեգրած ամենակարևոր մոտեցումը ցանցային աշխատելաոճն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց հունիսի 18-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Շեշտադրումը նա է, որ հիմնադրամը պետք է գտնվի հայության և Հայաստանի հատման կետում, և պետք է փորձի որքան հնարավոր է ներառական լինել, բայց ամենակարևոր սկզբունքն ու մոտեցումը, որ մենք որդեգրել ենք ու արդեն մի քանի ամիս է, որ այդպես ենք աշխատում, դա ցանցային աշխատելաոճն է: Հիմա մենք աշխատում ենք Արագածոտնի, Տավուշի և Շիրակի մարզպետների հետ, ինչպես նաև Արցախի կառավարության հետ:  Տվյալ համայնքի կարիքները դուրս ենք բերում  և այդ կարիքների միջոցով ենք փորձելու ֆոնդահայթայթում անել և դոնորներին ուղղել դեպի այդ կարիքների ֆինանսավորումը»,- ասաց Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Share