Բաժին. Տնտեսական

Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահը սատարում է բլոկչեյն համակարգի կիրառումը

Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ողջունել է տեղական տնտեսության մեջ բլոկչեյնի կիրառումը ապագայում։

Նաբիուլինան նշել է , որ բլոկչեյնը դեռևս զարգացող տեխնոլոգիա է, սակայն  այն իսկապես բացակայում է Ռուսաստանի ֆինանսական ոլորտում և անշուշտ ակտիվ դերակատար է հանդիսանում տնտեսության թվայնացման գործում ներդրվող համընդհանուր ջանքերում։

Փաստորեն, Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավարը ընդունեց, որ այս տեխնոլոգիան ամբողջությամբ օգտագործելը ազգային արժույթի նպատակով կարող է իրականում աշխատել, սակայն երբ խոսքը վերաբերում է անձնական ակտիվներին, ապա կարող է որոշակի խառնաշփոթ ստեղծվել:

Նաբիուլինան չի շոշափել երկրում սպասվող կրիպտոարժույթների կարգավորման հարցը, սակայն նրա հայտարարությունների համաձայն, վստահորեն կարելի է հաստատել, որ նա այս նոր շարժման խիզախ կողմնակիցն է։

Կրիպտոարժույթների ներարկումը ռուսական տնտեսությունում այնքան հեղափոխական չէ, որքան կարելի է եզրակացնել։ Շատ տեղացիներ գործարկում են մայնինգ ֆերմաներ կամ տիրապետում են տարբեր կրիպտո ակտիվների, ուստի եթե բանկը ինչ-որ կերպ աջակցի այդ ներդրողներին, ապա այն անպայման ուշադրության կենտրոնում կլինի:

Խոսակցություները այն մասին, թե կենտրոնական բանկը կիրառելու է ոսկով ապահովագրված կրիպտոարժույթ, արդեն իսկ հերքվել են, քանի որ բանկը հրաժարվում է շոշափել համանման սուբյեկտիվ հարց։

Այնուամենայնիվ, մենք կարող ենք որոշ եզրակացություններ անել Նաբիուլինայի մեկնաբանություններից, որ թեև կա հետաքրքրություն բլոկչեյնի նկատմամբ, վերջինս պարզապես չի ապահովում բավարար անվտանգություն և ճկունություն՝ այն ազգային մակարդակով կիրառելու համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share