Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է Երևանում հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Երևանում հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը»: Տոնավաճառը գործելու է Կասյանի փողոցում, յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ և կիրակի օրերին: Մեր համաքաղաքացիները հնարավորություն կստանան ձեռք բերել գյուղատնտեսական ապրանքներ անմիջապես արտադրողից՝ նպաստելով ինչպես փոքր տնտեսությունների զարգացմանը, այնպես էլ արտադրող-սպառող շղթայի խթանմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ շուկայում ստեղծվել է խորհուրդ, որի անդամները ընտրվել են տոնավաճառում իրենց ապրանքը ներկայացնող արտադրողների կողմից: Խորհուրդը ստանձնել է տոնավաճառի կազմակերպման գործառույթները, այդ թվում՝ տոնավաճառում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:

Էկոնոմիկայի նախարությունը խորհրդին աջակցել է նաև տոնավաճառի համար անհրաժեշտ գույքը և սարքավորումները տրամադրելու հարցում։ Վայելե՛ք Հայաստանի հողի բարիքները հենց գյուղացու վաճառասեղանից։

Share