Բաժին. Տնտեսական

Մրցույթների շարք՝ ՀՀ պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մասին

ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և ArmSec Հիմնադրամը հայտարարում են ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարք

«Մեր երիտասարդության ներուժը մեր երկրի անվտանգության ամենահավաստի երաշխիքն է» – կարծում է ԱՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Չկան խոցելի կամ անխոցելի էլ. Կառավարման համակարգեր, կան չտեստավորված կամ տեստավորված համակարգեր» – համոզված է OWASP Armenia-ի  համահիմնադիր Վահագն Թուխարյանը:

«Պետական համակարգը ներքին ուժերով ամբողջությամբ ապահով լինել չի կարող, միայն համայնք – պետություն համագործակցությունն է, որ կարող է իրական անվտանգություն ապահովել» – ասաց ArmSec Հիմնադրամի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը:

Առաջին մրցույթը կմեկնարկի հունիսի 28-ին՝ ժամը 18:00 և կտևի 20 ժամ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ:

Հաղթող թիմերի համար նախատեսված է մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Կլինեն նաև այլ անակնկալ մրցանակներ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share