Բաժին. Տնտեսական

Ժամանակ. Գազը հունվարի 1-ից 10%-ով կթանկանա

««Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից եւս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա:

Հայաստանի իշխանությունները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե տարբերվի նախորդ տարվա բանակցությունների արդյունքից», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share