Բաժին. Տնտեսական

Վարչապետ Փաշինյան. Վերջին շաբաթում ԿԲ-ն պահուստավորել է 50 մլն դոլար

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 50 մլն դոլար է պահուստավորել: Այս մասին հայտնի դարձավ հունիսի 27-ին տեղի ունեցած Կառավարության հերթական նիստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հստակեցրեց պահուստավորված գումարի մեծությունը:

«Երբ դուք Ազգային ժողովում ելույթ էիք ունենում, 131 մլն էր հրապարակված թիվը, այդ օրը երեկոյան դարձավ 154 մլն, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 մլն դոլար ներհոսել է մեր շուկա: Սա բավականին լավ ազդակ է»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Share