Բաժին. Տնտեսական

ՀԿԵ-ն նավթամթերքի, այդ թվում նաև դիզելային վառելիքի, փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանու

ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի ելույթի վերաբերյալ, ով հայտնել էր, որ դիզելային վառելիքի խոշոր ներմուծողների համար երկաթուղում սահմանվում է սակագին, որը 50-70% ցածր է գործողից, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է.

«ՀԿԵ» ՓԲԸ-ն նավթամթերքի, այդ թվում նաև դիզելային վառելիքի, փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում: Ցանկացած ծավալներով նավթամթերքի փոխադրումների համար գործում է միասնական սակագին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share