Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 04/07/19

Հուլիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,656,132 ԱՄՆ դոլար  476.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,379,619 ԱՄՆ դոլար 477.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,279,119 եվրո 537,26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,857,935 եվրո 541.38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով։ Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,977,469,074 ՌԴ ռուբլի 7.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,395,527,890 ՌԴ ռուբլի 7.57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 63.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.9 մլն ԱՄՆ դոլար: 

Share