Բաժին. Տնտեսական

Նախարարը և ՀԲ թիմը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ՝ քննարկելու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ենթակառուցվածքների գլխավոր մասնագետ Զարուհի Թոխմախյանը նշել է, որ ծանթացել են ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների բարեկարգման աշխատաքներին՝ ընթացիկ աշխատանքները գնահատելով գոհացուցիչ։

Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի վերակառուցման մանրամասները և ենթածրագրերի մշակման աշխատանքները։

Նախարարն ընդգծել է տեխնիկական աջակցության կարևորությունը՝ անելով հետևյալ շեշտադրումը․ «Մեր նպատակը ոչ թե ենթակառուցվածքներ, այլ որակյալ ծառայություններ ստեղծելն է, որոնք հենվում են որակյալ ենթակառուցվածքների վրա»։

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսվում է քաղաքային, գյուղական համայնքների բարեկարգում, պատմամշակութային վայրերի բարեկարգում, զբոսաշրջային սպասարկման կենտրոնների ստեղծում, զբոսաշրջային վայրերի ճանապարհների բարեկարգում, հասանելիության ապահովում, տեխնիկական աջակցություն։

Share