Բաժին. Տնտեսական

Բաբկեն Թունյանը՝ մետաղական ջարդոնների արտահանման արգելքի մասին. տեսանյութ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը դաշինք խորհրդարանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը  նկատում է՝ մինչև 2012թ․ մեծ ծավալի՝ ընդհուպ մինչև 200 հազար տոննա մետաղի ջարդոն է Հայաստանից արտահանվել։ Կառավարությունը պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ է արել, ըստ որի՝ 1 կգ երկաթի համար 80 դրամ տուրք պետք է գանձվի, բացառությամբ, եթե մետաղի ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է։ Հայկական ծագման արտադրանք է համարվում, եթե ապրանքը մաշվել և ջարդոնի է վերածվել Հայաստանում։ Գործարարների աչքից, սակայն, օրենքի սողանցքը չի վրիպել․ սկսել են ջարդոնները ներկայացնել որպես տեղական և մեծ ծավալի արտահանում իրականացնել առանց տուրքի։

Տնտեսագետ-պատգամավորի դիտարկմամբ՝ կառավարությունը որոշել է այդ սողանցքը փակել։ Ըստ այդմ՝ տուրքը գործելու է՝ անկախ ջարդոնի ծագումից։ Երկաթի ջարդոնի կիլոգրամի համար կգանձվի 60 դրամ։ Թունյանը նկատում է՝ դեռ բացթողումներ կան, ժամանակ է պետք ուսումնասիրություններ և եզրակացություններ անելու համար։ Պատգամավորը խնդրում է ֆինանսների նախարարությանն այս թեմայով վերլուծությունների համար միջոցներ չխնայել։ Իսկ մինչ այդ արտահանողների համար խոչընդոտներ չպետք է լինեն։

Share