Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. Ոռոգման սեզոնի պիկին դժգոհությունները չեն դադարում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ  համայնքներում ոռոգման ջրի պակասի պատճառով  դժգոհությունները չեն նվազում: Որքան էլ նախապես պայմանագրեր են կնքվում, որպեսզի սեզոնին յուրաքանչյուրը ոռոգման ջրի անհրաժեշտ չափաբաժինը ստանա, այդուհանդերձ  խնդիրներն անպակաս են, կորուստներն էլ մեծ:

Վերջերս Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ջրօգտագործող ընկերությունների՝ ՋՕԸ-ների կառավարման  մոդելը վերանայելու հարց էր  բարձրացրել՝  նշելով, որ ներկա մոդելն այլեւս նպատակային չէ, եւ  անհրաժեշտություն  կա անցում կատարելու կառավարման այլ ձեւի:

Ջրօգտագործող ընկերության ղեկավարներն իրենց հերթին նշում են, որ խնդիրը ոչ թե իրենց սխալ կառավարման  մեջ է, այլ մի  շարք  գործոնների:

Օրինակ  «Շիրակ ՋՕԸ-ի» ղեկավար Ռուստամ Գրիգորյանի խոսքով, եթե  բյուջեով իրենց ներկայացրած համապատասխան ծախսերը չեն հաստատվում, առաջանում են լուրջ խնդիրներ: Կա ջրային կորուստ, ջրագծերի եւ ջրամբարների բացակայության անմխիթարության պատճառով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share