Բաժին. Տնտեսական

Ձևավորվել է էներգետիկ համակարգում վթարի պատճառներն ուսումնասիրող աշխատանքային խումբ

Էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ  էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝  հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Share