Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 12/07/19

Հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 103,348,822 ԱՄՆ դոլար  476.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,338,658 ԱՄՆ դոլար 477.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,788,155 եվրո 533.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,101,253 եվրո 537.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,004,658,590 ՌԴ ռուբլի 7.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 891,607,357 ՌԴ ռուբլի 7.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.5 մլն ԱՄՆ դոլար: 

 

Share