Բաժին. Տնտեսական

Կառլեն Խաչատրյան․ Արդար հարկային քաղաքականութուն մշակել է պետք․ տեսանյութ

Հասարակության ցածր եկամուտներ ունեցող խավի վրա կառավարության սոցիալական ծրագրերը որոշակի ազդեցություն կարող են ունենալ։ Բայց աշխատավարձրի ու կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ պետք է դիտարկենք՝ տնտեսության մեջ ինչ փոթոխություններ են կատարվում։

«Միշտ չէ, որ աշխատավարձի 10% աճը գլոբալ տնտեսության վրա դրական է ազդում։ Եթե դա ուղեկցվում է գործազրկության ավելացմամբ, ասենք, մի քանի հոգու ենք աշխատանքից ազատում, աշխատավարձը բաշխելով մնացած աշխատակիցների միջև, չի նշանակում, թե լավ է», – ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանին սոցիալ-տնտեսական ցուցանիշներն այնքան էլ չեն գոհացնում։ Մասնագետի դիտարկմամբ՝ ներկայացնող վերլուծություններն ու ցուցանիշները պետք է դիտարկվեն ընդհանուր պատկերում, ոչ թե կտրված։

Մեզ հետ զրույցում տնտեսագետը մեկնաբանեց տնտեսական ցուցանիշներն ու ցավով արձանագրեց՝ «տնտեսությունում մի բան այն չէ»։

 

Share