Բաժին. Տնտեսական

Ժամանակ. Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը կրկին ակտուալ է դառնում. դա կհանգեցնի հացամթերքների և մսի թանկացման

«Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբե­րի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցո­րենի ներկրումը, որը բա­ցատրվում էր վրացական ճա­նապարհների գերբեռնվածությամբ:

Հայաստանի կառա­վարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կա­րող է բերել ցորենի և ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների և մսի թանկացման: Խոզի և թռչնի մսի համար անհրաժեշտ հատի­կային կերերի մեծ մասը ևս ներկրվում է Ռուսաստանից:», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share