Բաժին. Տնտեսական

2019 թ․ հունվար-մայիս ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունում արձանագրվել 43.5% աճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,953.9 հազար լիտր կաթ, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 43․5%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 8.6%-ով և կազմել 7,957.1 տոննա, մածունի արտադրությունն աճել է 34․7%-ով և կազմել 3,930.3  տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 36․5%-ով և կազմել 2,653.6  տոննա, կաթնաշոռի արտադրությունը նույնպես աճել է 29.8%-ով և կազմել 744.1 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունում գրանցվել է 33․3%-ի աճ և կազմել 5,352.2 հազար լիտր։

Share