Բաժին. Տնտեսական

Ծովինար Վարդանյան․ Գյուղական արտադրանքը կարգավորման խնդիր ունի․ տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Ծովինար Վարդանյանը ոչ աշխատանքային օրերն անցկացրել է Սևանի ափին՝ Շորժայում։ Պատգամավորի խոսքով՝ այդ հատվածում լիճը կանաչ չէ, բայց նկատում է՝ բարձրացած աղմուկը կարող է ազդել տուրիզմի վրա։ Բայց Շորժայի բնակիչների միակ խնդիրը չէ։ Տեղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հենց սա է շորժացիների մեծագույն խնդիրն ու մտահոգությունը, քանի որ զբաղվածության այս ոլորտն իր մեջ մի քանի խնդիր է ներառում՝ արոտավայրերի պակաս, կաթնատվություն, կաթի վաճառք, մսատվություն, մսի սպառում և այլն։ Արդյուքնում գյուղացին չի համարձակվում սուբսիդավորվող վարկերից օգտվել անգամ։

Share