Բաժին. Տնտեսական

Փաշինյան. Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել այս տարի Հայաստան ժամանած օտարերկրացիների քանակի վերաբերյալ։

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը», – գրում է վարչապետը:

Share