Բաժին. Տնտեսական

Սուրեն Պապիկյան․ Այլընտրանքային էներգիայի ստացումը դինամիկ զարգացող ուղղություններից է. տեսանյութ

Կառավարությունն այսօր հերթական նիստում քննարկեց Հայաստանի էներգետիկ անկախության հարցը։ Էներգիա ստանալու այլընտրանքային տարբերակներ կան Հայաստանում, դրանք պետք է կիրառության մեջ մտնեն։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կարծքով՝ դա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է։ Արևային էներգիայի օգտագործումը՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, տարածված է Հայաստանի գյուղերում։ Նախարարը փաստում է՝ մարզային բնակավայրերի տանիքներին արևային պանելները հետզհետե շատանում են։

«Որպես կանոն սա բավարարում է տանը տաք ջուր ունենալուն, բայց ջեռուցման համակարգին փոխարինելու համար չի բավականացնում։ Դրա հաամար ավելի մեծ քանակի և ավելի լայն տարածքով  արևային պանելներ են պետք, որոնք առայժմ քաղաքացուն հասանելի չեն», – Պապիկյանը լիահույս է, որ առաջիկայում դրան էլ կարող են հասնել։

Share