Բաժին. Տնտեսական

«Հայաստանի Հանրապետություն». Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից, եւ ռուսական կողմի՝ դեպի Վրաստան օդային փոխադրումների արգելքից հետո, զբոսաշրջության մասով Հայաստանն ի՞նչ անելիք ունի:

Հայ-վրացական համագործակցության մասով տնտեսագետ Գագիկ Մակարյանը երկու լուծում է առաջարկում՝ Վրաստանը դեպոզիտ գումար փոխանցի, եւ հայկական ընկերությունները տեղափոխեն Հայաստան եկած քաղաքացիներին դեպի Վրաստան: Իսկ եթե այդ ճանապարհով համաձայնության չգան, ուրեմն՝ զբոսաշրջիկը, ասենք, երկու օր պետք է մնա Հայաստանում, հետո միայն գնա Վրաստան:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նկատում է, որ նման մոտեցումը նոր չէ: Նրա խոսքերով, շատերը հետաքրքրված են ոչ միայն մեկ երկիր, այլեւ տարածաշրջանում միանգամից մի քանի երկիր այցելելով՝ տարածաշրջանային համագործակցության շրջանակում: Պարզապես այս իրավիճակում, ասում է, որ դա բավականին արդիական է դառնում.«Այո, նման հնարավորություն կա, եւ լավ կլինի ավելի ակտիվացնել այդ  համագործակցությունը»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share