Բաժին. Տնտեսական

«Հայաստանի Հանրապետություն». Տուրիզմի ոլորտում մասնագետների լուրջ խնդիր կա

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Զբոսաշրջիկի ցանկություններն ու պահանջարկը նույնը չեն:  Եթե նրա պահանջարկը բավարարվի, ոչ միայն նորից հետ կգա, այլեւ մեկ ուրիշին կերաշխավորի անպայման Հայաստան գալ:

Միայն թե, ինչպես Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն է նկատել, հարցը միայն սննդով չի լուծվում: Զբոսաշրջիկն այստեղ հոգեւոր բավարարվածություն է ուզում ստանալ: Եվ այդ համատեքստում կարեւոր է, թե ով է նրան ներկայացնում Հայաստանը: Արդյոք նա «իրավունք ունի՞» երկիրը ներկայացնելու` բազմակողմանի տեղեկատվություն ունի՞ երկրի մասին, անհրաժեշտ կրթություն ստացե՞լ է, եւ այլն:

Մինասյանի խոսքերով, Հայաստանում ոլորտի աշխատողների ավելի քան 85 տոկոսը մասնագիտական կրթություն չունի: Բայց տուրիստը գումար է վճարում եւ ուզում է, որ իրեն լավ սպասարկեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share