Բաժին. Տնտեսական

ՀԿԵ. Հուլիսի 25-26-ին չեղարկվում են Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրանացքի որոշ չվերթները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքը:

Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների:  

Անփոփոխ է մնում նաև սովորական էլեկտրագնացքների չվացուցակը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Share