Բաժին. Տնտեսական

Նոր ֆոտոթակարդներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ CNF-ի ֆինանսավորմամբ

Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ ոչ մեծ, բայց հերթական շատ կարևոր գնումն է իրականացվել  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար: 850.000 դրամ ընդհանուր արժողությամբ 10 ֆոտոթակարդները կենդանիների պահպանության և մոնիթորինգի իրականացման համար կարևոր նշանակություն ունեն:  Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ զարգացնելու ԲՀՊՏ-ների ենթակառուցվածքները, նաև բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները:

Նշենք, որ 2019 թվականի համար CNF-ի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցին  փոխանցվել էր ավելի քան 110 հազար եվրո ընթացիկ ծախսերը հոգալու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար:Առաջիկայում  նախատեսվում է երկրորդ փոխանցումը՝  նույն չափով: 

Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը հիմնական աջակցությունն  իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, «Դիլիջան» և  «Արփի լիճ» ազգային պարկերում և  «Արփա»  պահպանվող տարածքում: 

Share