Բաժին. Տնտեսական

Արմեն Փամբուխչյան․ Ծովը միշտ այլընտրանք է․ տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանն օրերս հանձնաժողովի կազմում այցելեց Բագրատաշենի անցակետ, որտեղ բեռնափոխադրող տրայլերների կուտակումը բողոքի պատճառ էր դարձել։ Պատգամավորն ապոկալիպտիկ խնդիրներ չի արձանագրել, եղածները տեխնիկական են և առաջիկայում կլուծվեն։ Իսկ ինչ վերաբերվում է Լարսին այլընտրանք գտնելուն, Փամբուխչյանը նկատում է՝ ծովը միշտ այլընտրանք է։ Պատգամավորը ծովային օրենսգիրք է մշակել։ Շատ հարցերի պատասխան դրանում կգտնենք։ Պատգամավորի հաշվարկներով՝ նախագծի ներկայացման, քննարկման ու ընդունման դեպքում մեկ ու կես տարի պետք կլինի, որ Հայաստանի դրոշով նավեր մտնեն Սև ծով։

Share