Բաժին. Տնտեսական

Իրավունք. Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին, սակայն Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս ցանկացել է հրաժարական տալ։ Հրաժարականի ցանկությունը պայմանավորված է եղել եգիպտական բուրգեր դարձած երեւանյան աղբով, որը դարձել է մեծ գլխացավանք ու անլուծելի Հայկ Մարությանի համար։ Վերջինիս նյար­դերն ուղղակի տեղի են տվել, երբ տե­սել է իր լուսանկարը երեւանյան աղբա­կույտերի վրա։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել», – գրում է Իրավունք օրաթերթը։

Share