Բաժին. Տնտեսական

Հայաստանի Հանրապետություն. Թերթաքարային բրիկետներ անտառի հաշվին ապրող մարդուն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Որ մենք հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, երբ անտառները  հատելն անթույլատրելի է,  պարզ է: Պատճառներն այնքան ակնառու են, որ դրանց մասին խոսել արդեն անգամ չարժե: Որ անտառը չհատելով մարդը դարձյալ կարող է եկամուտներ ստանալ՝ հենց նույն անտառի բարիքներից օգտվելով, դա էլ է ճշմարտություն: Որ մեզ համար էկոկրթությունը խիստ անհրաժեշտ է, այլապես բնության պատիժներն անխուսափելի են լինելու, դա էլ է ակնհայտ: Բայց կա մի հարց. այնուամենայնիվ, ինչ առաջարկել անտառի հաշվին ապրող մարդուն: Դրանք կարո՞ղ են լինել թերթաքարային բրիկետները եւ ինչքանով է ճիշտ այդ հանքավայրերի շահագործումը:

Ամեն դեպքում՝ Հայաստանի հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունում եւ գործողությունների ազգային ծրագրում նշված է, որ ըստ առանձին փորձագետների եւ հետազոտողների տվյալների՝ Հայաստանի քարածխի եւ այրվող  թերթաքարերի հետախուզված պաշարները  կազմում են շուրջ 400 մլն տոննա: Այրվող թերթաքարերի հետախուզված հեռանկարային պաշարները Դիլիջանի հանքավայրում կազմում են շուրջ 30  մլն տոննա (2015թ. տվյալներ):

2016թ. ԱՄՆ-ում տեղակայված միջազգային AERTC ընկերությունը տեղեկություն էր տարածել Հայաստանում թերթաքարի պաշարների վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանում  թերթաքարային ածխաջրածինների ռեսուրսներից կարելի է ստանալ 500 միլիարդ տոննա նավթ»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share