Բաժին. Տնտեսական

Համայնքներում ակտիվությունը, զբոսաշրջության զարգացումն անմիջականորեն կապված է զարգացած ենթակառուցվածքների հետ. Սուրեն Պապիկյան

Մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է նաև Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 51.7 կմ:

Ներկայումս այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:

Սուրեն Պապիկյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում՝ մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:

Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը ոչ պակաս կարևոր է համարել զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ ունենալու հանգամանքը:

Share