Բաժին. Տնտեսական

ՀԿԵ. ամփոփվեցին հունվար-հուլիսի աշխատանքի արդյունքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն օգոստոսի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, իրենց մասնագիտական տոնը երկաթուղայինները դիմավորում են ընդհանուր առմամոոբ լավ արդյունքներով:  

Հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը: Վիճակագրական տվյալների համաձայն, բեռնափոխադրումների ծավալները երկաթուղում 2018 թվականի հետ համեմատ ավելացել են 1,8%-ով, բեռնաշրջանառությունը՝ 9,2%-ով, բեռնումը՝ 4,8%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա շեմը 32 հազար տն-ով, տեղական փոխադրումներն ավելացել են 2,8%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով:

2019 թվականի հունվար-հուլիսին երկաթուղու ծառայություններից օգտվել է 229,4 հազար ուղևոր, ինչը 10%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 15%-ով, իսկ տեղականները՝ 9,4%-ով:

Աճելելացել են նաև շարժակազմի վերանորոգման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում աճել է 21%-ով, ընթացիկ վերանորոգումը՝ 22%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 7%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 4,8%-ով: 

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 74 միավոր: Ընկերությունում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը՝ կապիտալ վերանորոգվել է 3,4 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղումն իրականացվել է գծի 30 կմ-ում, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենն ընդգծեց, որ տարվա 7 ամիսների արդյունքներով Ընկերությունն աշխատել է առանց վնասների, գործունեության արդյունքները կատարելագործվել են:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում երկաթուղու ղեկավարը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գծի և երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային զննման իրականացումը:

– Մեր մասնագիտական տոնի նախօրեին շնորհավորում եմ Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատողներին և վետերան-երկաթուղայիններին: Մեր գործունեության ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել կայուն աշխատող ընկերություն, կյանքի կոչել բազմաթիվ կարևոր նախագծեր: Երկաթուղայինի մասնագիտությունն այսօր Հայաստանում պատվավոր է: Երկաթուղում աշխատում են իրենց գործի մասնագետներ, որոնք ամենօրյա աշխատանքով ապացուցում են նվիրվածությունը գործին, – նշեց Սերգել Վալկոն:

Նա հիշեցրեց նաև, որ 2019 թվականին պարգևատրումներ են ստացել 246 աշխատողներ, իսկ մասնագիտական տոնի նախօրեին 43 երկաթուղայիններին շնորհվել է վարպետի դասային աստիճան, ընդ որում նրանցից շատերը նման կոչում ստանում են արդեն 6 տարի անընդմեջ:

– Երկաթուղում հարգում են ավանդույթները և այսօր երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Մասնագիտության հավատարմության համար» նշանով կպարգևատրվեն Սաղաթելյանների ընտանիքի ներկայացուցիչները, որոնց աշխատանքային ընդհանուր ստաժը կազմում է 225 տարի, Բոշյանները, որոնց աշխատանքային ընդհանուր ստաժը կազմում է 223 տարի, Սիրունյանները՝ 205 տարի, – ասաց Ընկերության ղեկավարը:

Սերգեյ Վալկոն ընդգծեց, որ Հարավկովկասյան երկաթուղին մեծ ուշադրությամբ է վերաբերվում վետերաններին, որոնք իրենց կյանքը նվիրեցին այդ բարդ, բայց անհրաժեշտ և պատվավոր մասնագիտությանը և ում շնորհիվ զարգացել է Հայաստանի երկաթուղին, այդ թվում Հայրենական Մեծ պատերազմի դժվար տարիներին:

– Շնորհավորում եմ բոլոր երկաթուղայիններին մեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, խաղաղություն,  նորանոր հաջողություններ, ընտանեկան բարեկեցություն: Ցանկանում եմ ձեզ արժանի նշել տոնը և նոր ուժերով անցնել  մեր կարևոր աշխատանքին, – ամփոփեց «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը:

Share