Բաժին. Տնտեսական

Ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել ՀՀ բոլոր մաքսատներում

2018թ.-ին Հայաստան են ներմուծվել մոտ 67 հազար ավտոմեքենա, իսկ 2019թ.-ի առաջին յոթ ամիսներին՝ շուրջ 68 հազար ավտոմեքենա։ Ներմուծման աննախադեպ աճը հաշվի առնելով՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ, դեռևս անցած տարվանից, ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում: Արևմտյան մաքսատուն-վարչությունում մաքսազերծման գործընթացը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա հունվարից: Մաքսային ձևակերպումներն իրականացվում են «Արմենիա» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում: Եթե սկզբնական շրջանում այստեղ օրական ձևակերպվում էր շուրջ 30-40 տրանսպորտային միջոց, ապա այսօր՝ 100-ից 150: Կարգոյում իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ՝ շուրջօրյա հերթափոխով:

 

Share