Բաժին. Տնտեսական

Առնվազն 5 մլն բնակչություն, համախառն ներքին արդյունքի 15-ապատկում, աղքատության հաղթահարում․ որքանով է իրատեսական ՀՀ ռազմավարական ծրագիրը. տեսանյութ

Վարչապետի՝ մինչև 2050 թվականը ներառող ծրագիրն, ինչ խոսք, աչք ու ականջ է շոյում, բայց դրա իրատեսականությունն ու առհասարակ դրան հասնելու ճանապարհն է մշուշոտ։ Մենք փորձեցինք մասնագետներից պարզել, կարող ենք արդյոք 2050-ին 5 մլն բնակչություն ունենալ և իրականություն դարձնել ռազմավարական ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթները։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը կարծում է՝ հնարավոր է, բայց նախ որոշ խնդիր լուծել է պետք, ինչը հայրենադարձներին հայրենիքում ապրելու ու աշխատելու հնարավորություն, իսկ երիտասարդ ընտանիքների շրջանում ծնելիության մակարդակի աճի երաշխիք կտա։

Իդեպ, ՀՀ պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019թ. առաջին կիսամյակում ՀՀ բնակչության թիվը նվազել է 3,700-ով և կազմել 2 մլն 961 հազար մարդ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը ողջունելի է համարում, որ Հայաստանն ունի երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։ Նրա կարծիքով սա ծրագիրը է այն մասին, թե ինչպիսին կուզեինք լիներ ՀՀ-ը, բայց նաև նկատում է՝ բարձր ցուցանիշ է սահմանված նախագծի յուրաքանչյուր կետում, դրանց հասնելու համար շատ աշխատել է պետք։

Բայց Պապոյանի կարծիքը չի կիսում տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Վերջինս կարծում է՝ այդ ծրագրի իրականացման երաշխիքը կարող է տնտեսական աճը, բայց մասնագետը նկատում է՝  «սև-սպիտակի» պայքարը քաղաքականությունից անցել է տնտեսական դաշտը, ինչը խոչընդոտում է հնարավոր ու բաղձալի տնտեսական վերելքը։

Share