Տնտեսական | 11:15 12/08/19

Goldman Sachs-ի վերլուծաբաններն անհանգստացած են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմով

Ամերիկյան Goldman Sachs խոշորագույն բանկի վերլուծաբանների համաձայն ԱՄՆ և Չինաստանի միջև ընթացող առևտրային պատերազմը կարող է բերել ամերիկյան անկման։ Goldman Sachs-ում հնարավոր չեն համարում ԱՄՆ և Չինաստանի միջև նոր առևտրային համաձայնագրի կնքումը մինչ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների կայացումը։

Արևտային պատերազմի ամերիկյան տնտեսության վրա սպասվածից ավել ազդեցության պատճառով՝ Goldman Sachs-ը 0.2 տոկոսային կետով նվազեցրել է ԱՄՆ տնտեսական աճի 2019թ, չորրորդ եռամսյակի համար կանխատեսված ցուցանիշը՝ մինչև 1.8%։ Տնտեսագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակում ամերիկյան ընկերությունները ստիպված կկրճատեն ներդրումների ծավալները և ծախսերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային խորհրակցությունների հաջորդ փուլը նախատեսված է 2019թ. սեպտեմբեր ամսին։