Բաժին. Տնտեսական

ՊԵԿ փոխնախագահ․ «Սանիթեքի» չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար ստուգում է նշանակվել

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն 2018թ․ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկել և չի վճարել 299.918.392 դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ 280.429.121 դրամ ԱԱՀ։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հարկման տեսանկյունից ՍՊԸ-ն ու մասնաճյուղը ծառայությունները տրոհել են երկու մասի՝ մաքրումն ու տեղափոխումը դիտարկելով որպես առանձին ծառայություններ, իրենք իրենց համարել են հաստատագրված վճար վճարողներ։ Նախաքննությունը պարզել է՝ ՍՊԸ-ն և դրա հայաստանյան մասնաճյուղը չեն ներկայացրել 2018թ․-ի բնապահպանական հարկի ու բնօգտագործման վճարի հարկային հաշիվները։ Այսպիսով՝ չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը նշանակել է ստուգում։

Share